Հյուսիսային Կորեայում ծխելու դեմ ակտիվ պայքար են տանում. ստեղծվել է նոր դեղահաբ
Հյուսիսային Կորեայի բժիշկները մշակել են բուսական հիմքերով դեղահաբեր, որոնք կօգնեն հաղթահարել նիկոտինից կախվածությունը: Բժիշկները պնդում են, որ դեղահաբերը բարձրացնում են իմունիտետը և առողջությանը վնաս չեն: Դեղամիջոցը թույլ է տալիս աստիճանաբար վերացնել ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները, ինչպիսին են` արյունատար համակարգի, շնչուղիների խնդիրները, հազը և ասթման: Բուժման կուրսը 7-10 օր է:
Բացի այդ, որպես ծխելու դեմ պայքարի այլընտրանքային մեթոդ, հյուսիսկորեացի բժիշկները առաջարկում են ասեղնաբուժություն:
Ըստ աղբյուրի, ծխախոտի դեմ նպատակային պայքարի շնորհիվ Հյուսիսային Կորեայում զգալիորեն կրճատվում է ծխողների թիվը: Նման արդյունքի այդ երկրում հասել ենԶԼՄ-ներում առողջ ապրելակերպի մասին ակտիվ քարոզչության արդյունքում: