«Լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմը շարունակություն կունենա՝ սերիալի տեսքով
1997 թվականին նկարահանված ամերիկյան «Լավագույն ընկերոջ հարսանիքը» («Свадьба лучшего друга») ռոմանտիկ կատակերգությունը կշարունակվի սերիալի տեսքով։ Յուրաքանչյուր սերիա կտևի 30 րոպե։ Սյուժեն սկսվում է այն պահից, որտեղ ավարտվում է ֆիլմը։ Դեռ հայտնի չէ, կմասնակցի՞ արդյոք պրոյեկտին Ջուլիա Ռոբերթսը, հայտնում է ABC հեռուստաընկերությունը:
«Լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմը պատմում է մտերիմ ընկերներ Ջուլիանայի և Մայքլի մասին, որոնք ուսանող տարիներին պայմանավորվել էին, որ կամուսնանան, եթե զույգ չգտնեն մինչև 28 տարեկանը։ Պայմանավորվածությունից 9 տարի անց Մայքլը պատրաստվում է ամուսնանալ, իսկ Ջուլիանան դառնում է հարսնացուի ընկերուհին։ Հանկարծ նա հասկանում է, որ սիրում է Մայքլին և փորձում է հետ բերել նրան։
Գլխավոր դերերում խաղացել են Ջուլիա Ռոբերտսը և Դերմոթ Մալրունին։