1487 դիտում
19:00 17-10-2015
Ինչպես տարբերել անարխիստին ժողովրդավարից
Անարխիզմը մերժում է պետության գոյության և ամեն տեսակ իշխանության անհրաժեշտությունն ընդհանրապես, իսկ ժողովրդավարը կարևորում է ժողովրդի մասնակցությունը պետության կառավարմանը և ձգտում է մեծացնել ժողովրդի ներգրավվածությունը պետության կառավարման գործում: Անարխիստը չի ձգտում իշխանության, պաշտոնի, չի մասնակցում ընտրություններին, ձգտում է սահմանափակել և ի վերջո վերացնել իշխանության միջամտությունը մարդու գործերին: Եթե հարկադրված մասնակցում է ընտրություններին, ապա քվեարկում է բոլորին դեմ: Ժողովրդավարը անպայման մասնակցում է ընտրություններին, ընտրում ժողովրդավարին, առաջադրվում է թեկնածու և ձգտում ընտրվել-դառնալ իշխանություն, որպեսզի ներկայացնի ժողովրդի շահերը, պաշտպանի ժողովրդի իշանությունը, ծառայի ժողովրդավարությանը:
Անարխիստին հետքրքրում է հետարքրում է միայն իր գործը, իր մասնավոր խնդիրը, իր ընտանիքը, համայնքը, տեսակը: Ժողովրդավարին հետաքրքրում է հասարակական, քաղաքական խնդիրը և քաղաքական օրակարգն ընդհանրապես: Նա իրեն համարում է ժողովրդի իշխանության կրողը և ներգրավվում է քաղաքական գործընթացներում: Ժողովրդավարը հասարակական ակտիվությունը համարում է իր սրբազան պարտականությունը: Անարխիստը քաղաքական-պետական գործունեությունը մերժում է սկզբունքորեն, այն համարելով անպատիվ վարք: Հեղափոխության ժամանակ իշխանության նկատմամբ ատելությունն անարխիստին մղում է առաջնագիծ, իսկ ժողովրդավարը մնում է հետնապահ դիրքում:
Անարխիստի համար արժեքավոր է այն, ինչը մասնավորապես, անմիջականորեն և կոնկրետ այդ պահին օգտակար է իրեն: Ժողովրդավարը արժեհամակարգ ունի, հանդես է գալիս մարդու, քաղաքացու, հասարակության, ժողովուրդի իրավունքների, շահերի պաշտպանության դիրքերում: Անարխիստին չեն հետաքրքրում պետության պաշտպանության, անվտանգության, կրթության, սոցիալական ապահովության խնդիրները: Այդ առումով անարխիստը դեմ է ամեն տեսակ հարկերին: Ժողովրդավարը հարկային ողջամիտ-մեղմ քաղաքականության կողմնակից է:
Անարխիստը անձի ազատ ինքնադրսևորման ամեն տեսակ սահմանափակումների դեմ է: Այս առումով անարխիստը ավելորդ է համարում ոստիկանության, իրավապահ համակարգի գոյությունն ընդհանրապես: Անարխիստը չի հավատում պետական արդարադատությանը և ոչ մի դեպքում դատարան կամ ոստիկանություն չի դիմում: Ժողովրդավարը հավատում է արդարադատությանը, առաջնորդվում է օրենքով, մարդու և ժողովրդի իրավունքների պաշտպանության համար դուրս է գալիս հրապարակային պայքարի, ըստ հարկի դիմում է և՛ դատարան, և՛ ոստիկանություն:
Անարխիստը բավարարված է համարվում, երբ իշխանությունը չի խառնվում իր գործերին: Դրա համար անարխիստը գերադասում է բնակվել, գործել ստվերում, քաղաքակրթությունից հեռու: Ժողովրդավարը ձգտում է ապրել քաղաքում, լինել հասարակական իրադարձությունների կենտրոնում, միշտ մնալ օրենքի մեջ:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
18:00 15-02-2014
Ինչպես տարբերել սերը վավաշոտությունից
6668 դիտում
19:00 27-09-2015
Ինչպես տարբերել սերը կապվածությունից
2205 դիտում
13:34 03-03-2016
Ինչպես տարբերել որակյալ կաթը անորակից` մասնագիտական խորհուրդներ
Այս բաժնից
1216 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4687 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած