211652_close_icon
views-count1155 դիտում article-date 14:18 17-10-2015

Վերադարձած տանտերերի աչքի առաջ բնակարանագողը դիմել է փախուստի: Նրան հայտնաբերեցին ոստիկանները

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի: Իրենք անմիջապես մտնելով տուն պարզել են, որ բնակարանից գողացել են 380.000 դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.10-ին, Վրացական փողոցի 21/2 շենքի մի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արամայիս Հ.-ին: Պարզվել է, որ գողությունը կատարել է վերջինս: Գողոնը մասամբ առգրավված է: Արամայիս Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր