211652_close_icon
views-count1183 դիտում article-date 11:24 21-04-2015

Անակնկալի եկած համագյուղացին փորձել էր դիմել փախուստի, սակայն բռնվել էր տանտերերի կողմից

Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր հրավիրվել 1991 թ. ծնված Միշա Օ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, համագյուղացին` 1997 թ. ծնված Արթուր Մ.-ն, մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել է մետաղյա վզնոց` կախազարդով, այնուհետև տեսնելով իրեն և կնոջը, փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է իրենց կողմից և վերադարձրել գողոնը: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արթուր Մ.-ն Սարդարապատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր