80723 դիտում
22:34 19-11-2017
Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը կամրջից իրեն ցած է նետել. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 19-ամյա Լիլիթ Բ.-ն է:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Լիլիթ Բ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում գտնվող՝ Նոյակերտ և Ավշար գյուղերը կապող կամրջի վրայից իրեն ցած է նետել:
Հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամայիս Գրիգորյանը ոստիկաններին հայտնել է, որ Լիլիթ Բ.-ն գտնվում է վիրաբուժական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: