211652_close_icon
views-count1255 դիտում article-date 17:52 16-10-2015

Աշխատանքի արդյունքների ամփոփում ճանապարհային ոստիկանությունում. տեսանյութ

Հոկտեմբերի 15-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն. օրակարգում ճանապարհային ոստիկանության 2015 թվականի 9 ամիսների աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Ներկայացվեցին 9 ամիսների ընթացքում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացված միջոցառումները, որոնք զգալիորեն նպաստել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը: Սամվել Հովհաննիսյանը դրական համարեց ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի հայտնաբերման վիճակագրությունը, համաձայն որի, եթե 2014 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել էր` 2351, ապա 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճանապարհային ոստիկաններին հաջողվել է հայտաբերել և գրանցել 4871 դեպք: Սակայն ոստիկանության պետի տեղակալը մտահոգիչ համարեց, որ չի նվազում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պրակտիկան: Սամվել Հովհաննիսյանը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տարածքային ստորաբաժանումների հրամանատարների հանձնարարեց ակտիվացնել օպերատիվ համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ: Բարձրացված հիմնահարցերի ուղղությամբ խորհրդակցության մասնակիցներին տրվեցին առանձին ցուցումներ և հանձնարարականներ: Խորհրդակցության ավարտին մի շարք ծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացան խրախուսանքների: Ներկայացվեցին նաև ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար 19 ծառայողի կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր