10797 դիտում
15:10 16-10-2015
Դա ես չեմ արել, այլ իմ միջի մարդը․ ի՞նչ նամակ է գրել Պերմյակովը ծնողներին Ավետիսյաններին սպանելուց հետո. բացառիկ մանրամասներ
Ավետիսյանների ընտանիքի [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանությունից [/url]հետո, երբ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է, նրա մոտ հայտնաբերվել է նոթատետր, որտեղ պահպանված է եղել ծնողներին ուղարկվելիք նամակը։
Նամակում, մասնավորապես, գրված է եղել, որ այդ ամենը ինքը չի արել, այլ «արել է իր միջի մարդը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Նա ներկայացրեց դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը եւ նշեց, որ Պերմյակովը բազմիցս է բուժում ստացել հոգեբուժական բաժամունքներում եւ գտնվել հոգեբույժների հսկողության տակ։ Ծառայության ընթացքում էլ տարօրինակ վարք է դրսեւորել՝ աթոռով հարվածել է սպաներից մեկին, 2-3 օր շատ տխուր է եղել, լացել և երբ հարցրել են, թե ինչ է եղել, ասել է, թե մայրն է մահացել, բայց մայրը ողջ է։
Հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որ նա զենքով ծառայություն իրականացնի, բայց այդ արգելքը չի կիրառվել։ Բայցեւայնպես, ռուսական կողմի հոգեբուժական փորձաքննությամբ որոշակի շեղումներ արձանագրելով հանդերձ՝ Պերմյակովը հոգեպես առողջ է ճանաչվել։ Իսկ տուժող կողմի իրավահաջորդների միջնորդությամբ անցկացրած փորձաքննության եզրակացությամբ Վալերի Պերմյակովը ճանաչավել է ինֆանտիլ անձ՝ բնավորության պսիխոպաթոնման գծերով, հուզական, էմոցիոնալ թերհասությամբ։
Փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ Պերմյակովն իր ցուցմունքում նշել է, որ Ավետիսյանների տուն է մտել, քանի որ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասը նրանցն է եղել։ Իր ցուցմունքներում ասել է, որ հագուստ, գումար է փնտրել եւ զենքը լիցքավորել է, որ իրեն խոչընդոտելու դեպքում կրակեր։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
679 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
628 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի