211652_close_icon
views-count164257 դիտում article-date 16:15 21-01-2020

Ողբերգական դեպք հանրապետության մարզերից մեկում. 22-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել, հայտնաբերվել է նամակ, որում նաև գրված է. «Իմ միջի սատանան չի թողնում, որ ես կարողանամ ապրել...»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել հանրապետության մարզերից մեկում։ Ժամը 22։30-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ոստիկանության տարածքային բաժին, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի տուն, որտեղ դաշտամիջյան հատվածում ծառից կախված հայտնաբերել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ։ ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 22-ամյա Գ. Ղ-ն իրենց գյուղում գտնվող իրեն պատկանող ծիրանի այգում ծիրանենի ծառից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի վրա հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Ես գնում եմ, իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք, Հովուլիս ու իմ Գայիս լավ կնայեք, ես հոգնել եմ կյանքիցս, իմ միջի սատանան չի թողնում, որ ես կարողանամ ապրել, իմ կյանքը պրծնում է, կներեք ինձ իմ ծնողներ, ես Ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք, ապրեք երջանիկ»: Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր