23629 դիտում
14:39 26-02-2016
Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին. այդ դեպքում ո՞վ է անհայտ մարդասպանը. մանրամասներ՝ դատական նիստից
Գյումրիի102-րդ ռուսական ռազմաբազայում, ինչպես նշել էինք, շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, շարունակվում է վկաների հարցաքննությունը: Զորամասի վարորդ Արա Աթոյանը նշեց, որ դեպքի վայրում ոչ ոքի չի տեսել, քանի որ մնացել է մեքենայի մոտ: Իսկ ահա Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում նշեց, որ ինքը Պերմյակովի ձերբակալությունից հետո նրան մի քանի հարց է տվել, եւ այդ հարցուպատասխանի ընթացքում Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին:
Մերզլիկինը նաեւ հարցրել է, թե ինչ է կերել Պերմյակովը թաքնվելու ընթացքում, վերջինս ասել է, որ տաքսու վարորդն է շաուրմա եւ Կոլա տարել:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Նմանատիպ նյութեր
27369 դիտում
22:37 03-03-2019
Արշակ Զաքարյան. Մի անգամ Հախվերդյանը ասաց, որ այդ երգերը ինքը չի գրում, հիմա հավատում եմ, որ ինքը չէր խաբում
Այս բաժնից
2146 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
631 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
586 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի