211652_close_icon
views-count66154 դիտում article-date 14:55 06-11-2015

91-ամյա տատուն սպանելուց հետո 28-ամյա թոռը ձախ ձեռքով կեղծ սպառնալի նամակ էր գրել և հափշտակել ոսկյա զարդերը. Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում լիովին բացահայտեցին այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում քիչ առաջ Կամարակի 1-ին նրբանցքի թիվ 29 տանը սկսվեց քննչական փորձարարություն: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ ու ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի մասնակցությամբ նշված տուն բերեցին 91-ամյա Սիրանույշ Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալված նրա թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին: Քիչ առաջ Ա. Կարապետյանը ոստիկաններին, քննիչներին ընթերակաների ներկայությամբ մատնացույց արեց այն վայրը, որտեղ կոտրել և գցել էր գրիչը և կայանել էր իր Suzuki ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տատուն սպանելուց հետո նա ալիբի ստեղծելու պատրվակով ձախ ձեռքով լուսանկարների հետևի մասում գրել է հաշվեհարդարի բառեր՝ ուղղված իրեն, մասնավորապես. «Արման դու սրանով չես պրծնի, սա հլը սկզիբն ա, մենք քեզ գտնելու ենք» և այլն: Այս պահին ոստիկանները, քննիչներն ու ընթերակաները Ա. Կարապետյանի հետ արդեն գտնվում են սպանության հիմնական վայրում, սեփական տանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա տատուց գողացել է ոսկյա իրեր և հանձնել լոմբարդին: Այդ վայրը նույնպես ոստիկաններն ու քննիչները հատնաբերել են ու հավանաբար այստեղ քննչական փորձարարությունները վերջացնելուց հետո կմեկնեն նշված գրավատուն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/06/69653/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը կնոջ դի կա: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում հայտնաբերել էին տան բնակչուհի, 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել էին գլխի մասում ստացած վնասվածքները: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ դատաբժշկի տված եզրակացության համաձայն՝ տեղի ունեցածը սպանություն է, և մինչ դատաբժիշկը կզններ դին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի իրենց գործընկերների, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթունի քննիչների հետ տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել էին Ս. Կարապետյանի թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր