Անտոնի Մարսյալը ճանաչվեց Անգլիայի առաջնության ամսվա խաղացող
«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա հարձակվող Անտոնի Մարսյալն ու «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ճանաչվել են Անգլիայի Պրեմիեր-լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող և մարզիչ:
Մարսյալը Անգլիայի առաջնության երեք խաղերում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Տոտենհեմը»՝ Պոչետինոյի ղեկավարությամբ սեպտեմբերին հաղթել է Պրեմիեր-լիգայի իր բոլոր երեք հանդիպումներում, այդ թվում ջախջախելով «Մանչեսթեր Սիթիին»՝ 4:1: