2111 դիտում
12:18 16-10-2015
Լևոն Զուրաբյանի հետագա ճակատագիրը կորոշի դատախազությունը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը այսօր իր մոտ է հրավիրել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանության նշանակված վարչությանը հանձնարարել էր հետաքննել Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, և ինքը ապացույցներ ունի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ թերթին հայտնել են, որ իրենք արդեն մի գրություն ուղարկել են Զուրաբյանին, որպեսզի նա փաստեր ներկայացնի և ևս մի գրություն էլ ուղարկել են, որպեսզի ներկայանա 6-րդ վարչություն:
Զուրաբյանը իր սկանդալային հայտարարությունից հետո, հրաժարվել էր փաստեր ներկայացնել և փոխարենը մի շարք աղմկոտ չբացահայտված գործեր էր թվարկել՝ այդ կերպ ցույց տալով իր անվստահությունը: Ոստիկանությունից թերթին հայտնել են, որ եթե պատգամավորն այսօր էլ չներկայանա, իրենք կդիմեն գլխավոր դատախազություն, որտեղ էլ կորոշվեն ինչ անել այս գործով:
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
21:30 10-10-2015
Գլխավոր դատախազությունը պատրաստվում է ուսումնասիրել Լևոն Զուրաբյանի հայտարարությունը
1576 դիտում
08:36 22-10-2015
Գլխավոր դատախազությունը ընթացք չի տա Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան