211652_close_icon
views-count1576 դիտում article-date 08:36 22-10-2015

Գլխավոր դատախազությունը ընթացք չի տա Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ, պնդում է «Ժողովուրդ» թերթը ու շարունակում. «Ու թեև այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ։ Ըստ երևույթին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ չցանկացավ ներքաշվել քաղաքականության մեջ և որոշեց պատգամավորի հայտարարությանը ընթացք չտալ։ Ի վերջո, եթե սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվեր, Զուրաբյւսնը դա կարող էր ներկայացնել իբրև քաղաքական հետապնդում։ Չի բացառվում նաև, որ դատախազը հաշվի առավ նաև Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, թե պատգամավորի մեղադրանքները անհեթեթ են, դրա համար էլ որոշեց լուրջ չվերաբերվել կաշառքի մասին հայտարարությանը»։

Նմանատիպ նյութեր