211652_close_icon
views-count2113 դիտում article-date 11:41 16-10-2015

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունների պատասխան քայլերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցության ընլայնումը, ինչպես նաև Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ համալիր միջոցառումներ: Բացի այդ, քննարկվել են Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումները և G-20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում բարձրացվելիք հարցեր: Anadolu-ի փոխանցմամբ՝ Օբաման դատապարտել է հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել Էրդողանին: Որոշում է կայացվել մեծացնել ԻՊ-ի դեմ ռազմական ճնշումը:

Նմանատիպ նյութեր