3947 դիտում
08:30 16-10-2015
Դաշնակները այդպես էլ չկարողացան ծեծել մի սովորական ակտիվիստի՝ հրապարակավ իրենց «չաթլախ» անվանելու համար. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մենք արդեն առիթ ունեցել էինք հիշատակել, թե ինչքան ուրախ է անցկացրել հոկտեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդան Հարությունյանը: Եվ ահա սույն ակտիվիստը, ի թիվն այլ երիտասարդների, «ոչ» պաստառներով հայտնվելով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված սահմանադրական քննարկմանը, այսպիսի հարց է ուղղում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին.
«Ձեր գործընկեր եւ գաղափարական ընկեր Արմեն ռուստամյանը Ազգային ժողովում մի անգամ հայտարարեց՝ Հրայր Թովմասյանին ասելով «չաթլախ»: Արդյոք չեք համարում, որ չաթլախի գրած սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ դուք էլ եք չաթլախանում»:
Հարկ է նշել, որ «պորտատեղադրում» չհետեւեց, բայց փոքր-ինչ ավելի ուշ, կարծես թե, դաշնակները տեղից շարժվեցին: Այդ երիտասարդ լպիրշը իր ֆեյսբուքյան էջում արձանագրեց հետեւյալը. «ՀՅԴ Նիկոլ Աղբալյան միության նախկին ատենապետ Գերասիմը, ով աչքի էր ընկնում հատկապես «Դեմ եմ»-ի ցույցերին, այսօր երկու անգամ զանգահարեց ինձ: Առաջին անգամ խնդրեց հանդիպենք, իսկ երկրորդ անգամ ես հրավիրեցի մեր գրասենյակ, բայց նա հրաժարվեց եւ ասաց, որ մենք կհանդիպենք, բայց այդ հանդիպումը իբր ինձ համար հաճելի չի լինի: Այս միջադեպը համարում եմ սպառնալիք ու դիմում եմ պատկան մարմիններին՝ ապահովելու իմ անվտանգությունը՝ այլապես պատասխանատվությունը կրում եք դուք…»:
Հետեւենք սույն ակտիվիստի հետագա գրառումներին: Եւ ահա. «Քիչ առաջ եկա տուն՝ դաշնակները սյուրպրիզ էին պատրաստել՝ մի 5 հոգանոց խմբով դարանակալել էին մեր շքամուտքում եւ սպասում էին, որ ծեծեն, բայց բախտի բերմամբ, ես մենակ չէի: Թեւթեւ քաշքշոց եղավ, նրանք ինձ հարվածեցին, բայց ստացան ադեկվատ պատասխան եւ հեռացան…»:
Դե ինչ, ստացվում է, որ դաշնակները այդպես էլ չկարողացան ծեծել մի սովորական ակտիվիստի՝ հրապարակավ իրենց «չաթլախ» անվանելու համար»:
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
13:16 26-02-2014
«Հմբո» անվանելու համար 46-ամյա վարորդը ծեծել է պետին
1864 դիտում
10:46 30-11-2016
Դաշնակները հոգնել են, իսկ նորեկներ չկան. «Իրավունք»
2529 դիտում
12:25 24-02-2014
Ռուստամյանի պատասխանը Հրայր Թովմասյանին՝ «չաթլախ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»