211652_close_icon
views-count1603 դիտում article-date 13:16 26-02-2014

«Հմբո» անվանելու համար 46-ամյա վարորդը ծեծել է պետին

46-ամյա Նորիկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի նյութապահովման վաշտի վարորդ, զորամասի ավտոհավաքակայանի մեքենաների վերանորոգման արհեստանոցում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված իրեն «Հմբո» անվանելու համար բռնություն է գործադրել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ծառայության և զինվորական կոչման բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող նույն զորամասի նյութապահովման վաշտի պարենային դասակի հրամանատար, կոչումով ենթասպա Արթուր Մովսեսյանի նկատմամբ` աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածելով վերջինիս դեմքին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Նորիկ Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 358 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր