Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 21/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: