972 դիտում
19:52 15-10-2015
Հստակեցվում են թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական, կազմակերպչական մեխանիզմները
Կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» որոշումը: Այն ուղղված է նման դեպքերի բացահայտմանը, կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը, աջակցության և պաշտպանության գործընթացների վերահսկմանը:
Գործադիրը սահմանել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները: Ըստ այդմ, ամրագրվել են քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները, սահմանվել՝ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց երեխայի խնամքի համար անհրաժեշտ հանդերձանքի, անկողնային և հիգիենիկ պարագաների ցանկը և չափաբաժինները, ինչպես նաև չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները:
Կառավարությունը սահմանել է Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը: Ըստ այդմ, կսահմանվի նաև տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը, ինչպես նաև կապահովվի յուրաքանչյուր անձի` իր փնտրած տեղեկատվությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ տեղեկատվության տնօրինողին դիմելու և այդ տեղեկատվության ստանալու իրավունքների առավել արդյունավետ իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1352 դիտում
12:57 22-04-2019
Գործադիրը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է մշակել
4181 դիտում
15:44 01-02-2018
Հստակեցվում են հակամրցակցային համաձայնություն կնքած անձանց պատասխանատվությունից ազատման մեխանիզմները
Այս բաժնից
937 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
670 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1177 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան