1031 դիտում
19:26 15-10-2015
Հաստատվել է ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը
Կառավարությունը հաստատել է ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015թ.-ի հաշվետվությունը: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Կհրապարակվեն հողային հաշվեկշռի նորացված և ճշտված տվյալները, որից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:
«Գյուղական կարողությունների ստեղծում» վարկային ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների գծով լրացուցիչ 214 մլն դրամի համաֆինանսավորման պահանջ է առաջացել: Մյուս կողմից՝ ՌԴ-ի աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման վարկային ծրագրի համաֆինանսավորման միջոցների գծով կանխատեսվում է տնտեսումներ: Կառավարության որոշմամբ առաջարկվում է այդ տնտեսումների հաշվին վերաբաշխման միջոցով հատկացնել միջոցներ վերոհիշյալ համաֆինանսավորման պահանջը բավարարելու համար, ինչի արդյունքում կապահովվի վարկային ծրագրով իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը:
«Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի սահունությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այս ընկերությունների մասով կնքված կառավարման և վարձակալական պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2016թ. մայիսի 31-ին, սակայն առաջարկվել է այն երկարաձգել 6 ամսով: Առաջարկվում է նաև սահմանել ապագա վարձակալի ընտրության մրցույթին մասնակից կազմակերպություններին ներկայացվող նախավորակավորման պահանջները:
Այսպիսով նախատեսվում է՝ վարձակալի ընտրության ձևի, մրցույթին մասնակից կազմակերպություններին ներկայացվող պահանջների սահմանում, մրցույթին մասնակից կազմակերպությունների ցանկի կազմման համար հիմքի ձևավորում և ընտրության մրցույթի սահունության ապահովում։
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
16:50 12-11-2021
Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշոնատար անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
1161 դիտում
11:20 06-02-2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի խոսքը COVAX-ի ՝ պատվաստանյութերի բաշխման միջանկյալ զեկույցի վերաբերյալ
Այս բաժնից
1000 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
790 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International