Ավետիսյանների անունների առկայության վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է. ՀՀ Գլխավոր դատախազություն
Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: