211652_close_icon
views-count1866 դիտում article-date 23:10 14-10-2015

Ըմբիշ Լևոն Ասատրյանը դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը 76 կգ քաշային կարգի Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Ասատրյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ գերազանցեց ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարեց պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Հայ վետերան ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ: Եզրափակիչ գոտեմարտում Լևոն Ասատրյանը առավելության հասավ Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ և դարձավ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր