Հաքերները բրիտանական բանկի հաշվեհամարներից 30 մլն դոլար են առևանգել
Հաքերները բրիտանական բանկի հաշվեհամարներից մոտ 30 մլն դոլար են առևանգել:
Այս մասին հայտնում է Mashable-ը, հղում տալով Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության ծառայությանը:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հաքերներից մեկին` Մոլդովայից փախստական, 30-ամյա Անդրեյ Գինկուլին: ԱՄՆ –ում նրան մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածներով:
Նշվում է, որ հետաքննության շրջանակներում կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մոլդովայի իշխանությունները:
Հայտնի է, որ հաքերը իր հանցակիցների հետ կոտրել է ամերիկյան ընկերությունների հսմակարգիչները, գողացել աշխատակիցների անձնական տվյալներն ու նրանց հաշվեհամարներից գումարներ փոխանցել Եվրոպայի մի քանի բանկեր: