Հաքերները կոտրել են ադրբեջանական «Əmrahbank» բանկի կայքերը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցող հաքերները հարձակվել են ադրբեջանական «Əmrahbank» բանկի amrahbank.az и amrahbank.com կայքերի վրա:
Նշված կայքերը մուտք գործելուց հետո երևում էին Ուսամա բեն Լադենի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատկերները, ինչպես նաև ԻՊ դրոշը: Միայն ժամեր անց է հաջողվել ադրբեջանցի մասնագետներին վերականգնել կայքի հասանելիությունը:
Հաքերային խումբը կրում է İslamic cyber army անվանումը: