694 դիտում
16:39 14-10-2015
Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագային
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագային, ով այդ պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից: Նախարարը ողջունեց հյուրին և շնորհավորեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:
«Ուրախ ենք Ձեզ տեսնել Հայաստանում: Նախ, թույլ տվեք շնորհավորել ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Մենք շատ ինտենսիվ և սերտ համագործակցում ենք ՏՐԱՍԵԿԱ-ի հետ և հուսով ենք, որ համագործակցությունը կլինի արդյունավետ նաև Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագան իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և իր խոսքում կարևորեց Հայաստանի հետ կազմակերպության հետագա համագործակցությունը. «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ջանքերը՝ Հայաստանում ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը նպաստելուն: Վստահեցնում եմ, որ մեր կազմակերպությունն այսուհետ ևս կանի ամենը Եվրոպայից Ասիա տրանսպորտային շարժն առավել ակտիվացնելու համար, որպեսզի Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Միրչա Չիոպրագան:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը ստորագրեց «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» Հիմնական համաձայնագրի` «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին» Տեխնիկական հավելվածը:
Այն Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա մեծացնել դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրման ծավալներն ավտոմոբիլային տրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրումների միջոցով` Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստներով: Կդյուրացվեն բեռնափոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար կնվազեն փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը: Տարանցիկ փոխադրումների իրականացման համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ: Փաստաթուղթը խթան կհանդիսանա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար:
Եվրոպական միության կողմից 1993 թվականից իրականացվող «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք» ՏՐԱՍԵԿԱ ծրագրում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: Հայաստանը ծրագրին մասնակցում է 1993 թվականից: Կազմակերպության 14 անդամ-երկրների թվում են նաև մեր 4 հարևան պետությունները:
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
15:54 27-03-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2431 դիտում
15:55 28-03-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
1741 դիտում
11:35 12-08-2021
ՏԿԵ նախարարն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
691 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1069 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
790 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան