1744 դիտում
11:35 12-08-2021
ՏԿԵ նախարարն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաեւին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։
Ասեթ Ասավբաեւը մասնավորապես անդրադարձել է «ՏՐԱՍԵԿԱ»-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի եւ միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը եւ ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաեւ միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության եւ գրավչության մեծացմանը։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է նաեւ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի եւ Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային եւ ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը եւ «ՏՐԱՍԵԿԱ» ՄԿՀ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ տարածաշրջանային երկրների, այդ թվում նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր
1550 դիտում
15:54 27-03-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2434 դիտում
15:55 28-03-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International