2517 դիտում
10:10 14-10-2015
Կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրել է. «Հայաստանի կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել՝ Բելառուսի Գրոդնո քաղաք պատվիրակությունն ուղարկելով չարտերային չվերթով, որն արժեցել է 24 հազար եվրո: Գրոդնո մեկնելու համար կառավարությունը 13 միլիոն 168 հազար դրամ է վճարել ոչ թե տեղական ավիաընկերությանը, որպեսզի գոնե այդ գումարները մեր երկրում մնան, այլ միլիոնները վճարել է վրացական «Ջիորջիան էյրվեյս» ավիաընկերությանը: Ի դեպ, վրացական ավիափոխադրողի ծառայություններից օգտվելը կառավարությունը բացատրում է նրանով, որ հայկական ավիափոխադրողներին այդ օրերին հարմար չի եղել, իսկ կառավարության այցը Գրոդնո խիստ հրատապ էր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջի գնումներ բաժնից:
Կառավարությունը պայմանագիրը «Ջիորջիան էյրվեյս» ավիաընկերության հետ կնքել է ռուսերենով, այլ արժույթով, բացի այդ՝ հաշվի են առնվել վրացական ավիաընկերության կանոնադրության որոշակի առանձնահատկություններ, ինչի արդյունքում հնարավոր չի եղել պահպանել գնումների մասին օրենքի պահանջները:
Վրացական ավիաընկերության հետ կնքած պայմանագրից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությունը գումարը՝ 24 հազար եվրոն, պետք է վճարեր թռիչքը կատարելուց հետո՝ 5 բանկային օրից»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»