211652_close_icon
views-count31176 դիտում article-date 20:33 13-10-2015

Շամշյան. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է սահմանային իրավիճակը, քան Տիգրան Սարգսյանի դատել-չդատելու հարցը» Aravot.am

«Ծանուցագիրը ստանամ, կգամ, խնդիր չկա». Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ քննվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հայցը: Գործով երկրորդ պատասխանողն է «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ն, սակայն կողմը դեռ չի ներկայացել դատարան: Դատավոր Նախշքարյանը նախորդ դատական նիստի ընթացքում հայտարարել էր, թե դատարանը ծանուցել է կողմին, սակայն նամակները վերադարձվել են, դատարանը փորձել է ծանուցել նաեւ էլեկտրոնային եղանակով: Նույն դատական նիստի ընթացքում Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայտարարել էր, որ թեեւ հրապարակվածը զրպարտություն չէ, բայց լրատվամիջոցը խեղաթյուրել է իր վստահորդի խոսքը: Այս մասին Aravot.am-ը զրուցեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ: «Ես պատրաստ եմ դատարան ներկայանալ, եթե ծանուցագիր ստանամ, բայց ես տանը շատ ուշ եմ լինում՝ առավոտյան ժամը 7-ին տնից դուրս եմ գալիս, մինչեւ 1-ը, 2-ը, նոր գալիս եմ: Հետեւաբար՝ եթե ծանուցագիր չեմ ստացել, անպոչ գդալի նման գնա՞մ դատարան»,- ասաց նա: Մեր նկատառմանը, որ այդ մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, Գագիկ Շամշյանն ասաց. «Տեղեկանում եմ, խի՞ չեմ տեղեկանում, երեկ էլ եմ նյութը կարդացել, բայց դա չի նշանակում, որ ես պետք է առանց ծանուցագրի գամ դատարան: Ծանուցագիրը ստանամ, կգամ, խնդիր չկա»: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/10/13/618405/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր