211652_close_icon

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ

views-count1111 դիտում article-date 20:55 31-01-2024
Հունվարի 31-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և այդ նպատակով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

Նմանատիպ նյութեր