211652_close_icon
views-count18127 դիտում article-date 15:35 13-10-2015

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ոստիկանություն են ժամանել նաև Երևան քաղաքի ոստիկանության բոլոր բաժինների պետերը, նրանց օպերատիվ ծառայության և անձնակազմի գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը: Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը Վ. Գասպարյանին ներկայացնելու է այս տարվա 9 ամիսներին կատարած աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր