211652_close_icon
views-count693 դիտում article-date 11:49 13-10-2015

Արթիկցի և մարտակերտցի երեխաները տոնական օրերին հյուրընկալվել են Դավթաշեն վարչական շրջանում. ֆոտոռեպորտաժ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել էին Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 և ՀՀ Արթիկ քաղաքի 17 երեխաները հյուրընկալվել էին Դավթաշեն վարչական շրջանում: Երևանի տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո արթիկցի և մարտակերտցի դպրոցականների համար կազմակերպվել էր այցելություն նաև Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Բացի հարուստ տպավորություններից, երեխաներն իրենց հետ հայրենի քաղաքներ են տարել նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից հանձնված նվերները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր