Թուրքիան պոտենցալ մահապարտների ցուցակ ունի. Դավութօղլու
Թուրքիան ունի պոտենցալ մահապարտների մի որոշակի ցուցակ, NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նա նշել է, որ այդ մահապարտները գտնվում են հսկողության տակ:
Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ հնարավոր է՝ երկրում ահաբեկչությունները կրկնվեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքայի մայրաքաղաք Անկարայում խաղաղության հանրահավաքի ժամանակ մահապարտ-ահաբեկիչները պայթյուններ իրականացրեցին, որոնց հետևանքով զոհվեց 97, վիրավորվեց 240-ից ավելի մարդ: Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: