211652_close_icon

Ադրբեջանը հայտարարել է, որ չի կարող ապահովել Թուրքիային այնքան գազով, որքան գազ Ռուսաստանն էր մատակարարում

views-count2601 դիտում article-date 17:37 12-10-2015
Ադրբեջանը չի կարող Թուրքիային այնքան գազ մատակարարել, որքան մատակարարում էր Ռուսաստանը, եթե որոշում կայացվի դադարեցնել ռուսական գազի մատակարարումը, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիղ Աբբասովը, հայտնում է haqqin.az պորտալը: Վերջինը մասնակցել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին և նշել է, որ գազի այն պաշարները, որոնք Ադրբեջանը պետք է արդյունահանի, վաճառված են մինչև 2040 թվականը: «Եթե ավելորդ գազ լիներ, մենք այն մեզ կպահեինք»,-ասել է Աբբասովը: Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարող է հրաժարվել ռուսական գազից, եթե ռուսական ավիացիան շարունակի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ապահովում է Թուրքիայի գազի սպառման 57%-ը, ևս 20% Թուրքիան ստանում է Իրանից, 10%-ը՝ Ադրբեջանից և 8%-ը՝ Ալժիրից:

Նմանատիպ նյութեր