211652_close_icon
views-count1623 դիտում article-date 09:41 12-10-2015

ԱՄՆ-ն գիտեր Ասադին օգնելու Ռուսաստանի ծրագրի մասին. Օբամա

Սիրիայում ռուսական ավիացիայի գործողությունները անսպասելի նորություն չեն եղել ԱՄՆ-ի համար և դա՝ շնորհիվ մեր լավ հետախուզության, CBS հեռուստաալիքի «60 Minutes»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է CNN-ը: «Մենք իմացել ենք, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ասադին ցուցաբերել անհրաժեշտ ռազմական օգնություն՝ սիրիական ռեժիմի անխուսափելի փլուզման հեռանկարից ելնելով: Եթե կարծում եք, որ տնտեսությունը ընդհատակ տանելով և միակ դաշնակցին օգնելու նպատակով զորք ուղարկելը լիդերություն է, ապա մենք լիդերության մասին տարբեր պատկերացումներ ունենք»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ սիրիացի ապստամբներին պատրաստելու ԱՄՆ-ի ծրագիրն անհաջողության է մատնվել և այս շաբաթ այդ ծրագիրը կդադարեցվի:

Նմանատիպ նյութեր