Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 97-ի
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 97-ի: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Վերջին տվյալներով՝ պարզվել է մահացածներից 92-ի ինքնությունը, մյուս 5-ի ինքնությունը կպարզվի ԴՆԹ թեստի միջոցով: Վիրավորների թիվն անցնում է 240-ից:
Հիշեցնենք, որ 2 պայթյուններն իրականացրելէին մահապարտ-ահաբեկիչներն այն ժամանակ, երբ կայարաններից մեկի մոտ արհմիությունները խաղաղության հանրահավաք էին անցկացնում: