Ռոք էր Ազատության հրապարակում
«Էրեբունի-Երևան 2797»-ի եզրափակիչներից էր Ռոք-ֆեստը, որ ողջ օրվա տոնական, աշխույժ մթնոլորտը Ազատության հրապարակում շարունակվեց ռոքի ուժգնությամբ։ Ռոք-ֆեստին մասնակցել են հայկական ու վրացական ռոք խմբեր՝ Ազատության հրապարակում համախմբելով մեծ ու բազմազգ ռոք-ընտանիք։
Ռոք-ֆեստը Հանրապետության հրապարակի Գլխավոր համերգին զուգահեռ էր ընթանում, այդպիսով «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության բազմազանությունն անգամ տոնական օրն ամփոփող միջոցառումներում էր համաչափ։