211652_close_icon
views-count1071 դիտում article-date 11:52 22-11-2014

Գյումրու պետական մանկավարժական համալսարանը 80 տարեկան է

«Հարգելի ուսանողներ, դասախոսներ, բոլոր տարիների հարգարժան շրջանավարտներ. Այսօր մենք նշում ենք մեր մարզի Մայր բուհի հիմնադրման 80-ամյակը: Մի կենսագրություն, որի էջերը ներառում են հազարավոր ուսանողների, հարյուրավոր դասախոսների տասնամյակներ ձգվող պատմությունը: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս արժանի հոբելյանի կապակցությամբ: Մայրաքաղաքից հեռու գտնվող Շիրակի և հարակից բնակավայրերում մանկավարժական կադրերի խիստ պակասը ստիպեցին Հայաստանի այն ժամանակվա կուսակցական ղեկավարությանն ու պետական իշխանություններին հեռավոր 30-ական թվականներին մանավարժական բուհ հիմնել երկրի երկրորդ քաղաքում, քանի որ կրթական ոլորտի զարգացմանը խոչնդոտում էր մանկավարժական կադրերի պակասը: Դպրոցներում դասավանդում էին մեծամասամբ յոթնամյա կրթությամբ ուսուցիչներ, որոնք իրենց պարտականությունները կատարում էին բարեխղճորեն, սակայն հնարավորությունները թույլ տվեք ասել սահմանափակ էին: Քաղաքում արդյունաբերությունը վերելք էր ապրում, մինչդեռ կրթական ոլորտում կային լուրջ դժվարություններ: Անհրաժեշտ էր ստեղծել տարածաշրջանի դպրոցները տեղական կադրերով համալրող բուհ, որը ուղղակի ազդեցություն կունենար քաղաքի և տարածաշրջանի հասարակական, քաղաքական կյանքի ակտիվացման վրա և հիմք կդներ տարածքում մտավորականության ձևավորմանն ու գիտական կադրերի պատրաստմանը: Դա եղավ Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, որն իր ուրույն դիմագծով հաստատեց իր տեղը Հանրապետության լավագույն բարձրագույն դպրոցների շարքում։ Հիշենք, որ իր գոյության 80 տարիներին Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը երկրին տվել է ավելի քան 27000 շրջանավարտ, որի մեծագույն մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել և այսօր էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը։ Հազարավոր փորձաշատ կամ դեռ նորաթուխ ուսուցիչներ, տասնյակ վաստակավոր մանկավարժներ, հայրենական գիտության, մշակույթի»,-նշված է Շիրակի մարզպետարանի տարածած շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր