Նոր սկանդալ ԱՄՆ-ում. ոստիկանները ծեծի են ենթարկել հերթական սևամորթին այն աստիճան, որ նա մահացել է (տեսանյութ)
ԱՄՆ-ում ոստիկանների շուրջ հերթական սկանդալն է հասունացել. մի քանի ոստիկաններ ծեծել են սևամորթ մի երիտասարդի այնքան, որ վերջինը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում, տեսախցիկների ներքո, հաղորդում է NTV-ն:
Կատարվածի շուրջ հասարակական հնչեղությունը բուռն եղավ այն բանից հետո, երբ ծեծի մասին տեսանյութը հայտնվեց ինտերնետում. կադրերում տեսանելի է, որ ձերբակալված սևամորթ երիտասարդին ծեծում են մի քանի ոստիկաններ:
Վեճը հասունացել է այն բանից հետո, երբ տղան հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները: Դրանից հետո ոստիկանները նրան նետել են գետնին, մի քանի հարված հասցրել էլեկտրաշոկով, ինչից հետո ոստիկանները սկսել են ոտքերով ու ձեռքով հարվածներ հասցնել տղային:
Մանրամասն՝ տեսանյութում: