5511 դիտում
18:15 11-10-2015
15-ամյա դպրոցականը ինքնասպան է եղել
Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 15-ամյա երեխան սեփական բնակարանում ինքնասպանություն է գործել: «Интерфакс»-ի փոխանցմամբ, իրավապահներին կատարվածի մասին տեղեկացրել է երեխայի մայրը: Կինն ասել է, որ իրեն աշխատանքի վայր զանգահարել է որդու համադասարանցին և ասել, որ տղան մտադիր է ինքնասպանություն գործել: Այդ լսելուց հետո մայրն անմիջապես հասել է տուն ու հայտնաբերել որդուն կախված վիճակում:
Իրավապահները առգրավել են տղայի հեռախոսն ու համակարգիչը: Ոչ ընկերների հետ զրույցներում և ոչ էլ սոցցանցերում զրույցների մեջ որևէ արտառոց բան չի հայտնաբերվել, որը կուղղորդեր ինքնասպանության պատճառը հայտնաբերելու հարցում: Կատարվում է հետաքննություն:
Նմանատիպ նյութեր
30349 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
Այս բաժնից
712 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
823 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
652 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի