Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան դպրոցի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էդգար Հակոբյանի վարած BMW մակնիշի 006 LL 60 համարանիշի, 56-ամյա Ռուբեն Քոլյանի վարած Mercedes մակնիշի 24 UU 271 համարանիշի և 35-ամյա Աղասի Ասատրյանի վարած Opel մակնիշի 29 LS 910 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Տիգրան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում և սպասարկում է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Երևանում բախվել են BMW, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները. BMW-ն սպասարկում է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2015.10.07 07:50



Տեսանյութ
