ԱՄՆ-ում խանութի պիթոնը խեղդել է տիրոջը
ԱՄՆ Կենտուկի նահանգում 56 կգ-ոց հսկա օձը` պիթոնը, անսպասելի հարձակվել է իրեն կերակրող խանութի տիրոջ վրա և խեղդել վերջինիս: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մինչ ժամանել են ոստիկանները, տղամարդն արդեն չի շնչել, սակայն ոստիկաններից մեկի ճիշտ գործողությունների արդյունքում, ով գիտեր ինչպես պետք է հանել պիթոնին, տղամարդը ողջ է մնացել: Այս պահին նա հիվանդանոցում է և կարողանում է արդեն խոսել:


