590 դիտում
21:25 06-10-2015
Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
Հոկտեմբերի 5-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ:
Նախարարի տեղակալը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները համարվում են Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ականատես կլինենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հատկապես երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել:
Դեսպան Թումանյանը նշեց, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունները կարևոր և առանցքային են Հայաստանի համար և հավելեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային խնդիրներում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի կողմից որդեգրված հավասարակաշռված քաղաքականությունը:
Արտաշես Թումանյանը գոհունակությամբ անդրադարձավ Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությանը` հավելելով, որ ստեղծված նոր իրավիճակում ջանքեր պետք է գործադրվեն` երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
21:15 27-06-2015
Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարին
1480 դիտում
23:54 22-09-2015
Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի էներգետիկայի նախարարին
2127 դիտում
22:46 17-06-2015
Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
Այս բաժնից
1045 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1399 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1210 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան