211652_close_icon
views-count954 դիտում article-date 09:30 06-10-2015

Կլոպը «Լիվերպուլի» հետ եռամյա պայմանագիր կկնքի

Այս շաբաթվա վերջում «Լիվերպուլը» կհայտարարի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին, գրել է The Telegraph-ը: Կլոպի հետ եռամյա պայմանագիր կկնքվի: Պարբերականի տվյալներով, կողմերը բոլոր սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և մնացել է ավարտել որոշ մանր խնդիրներ: Նշենք, որ նախկինում «Լիվերպուլի» ղեկավարությունը երկու անգամ արդեն փորձել էր Կլոպին թիմ հրավիրել` 2010 և 2012 թվականներին: Հաղորդվում է, որ «Լիվերպուլում» Կլոպի մարզչական շտաբ կմտնեն նաև Ժելկո Բուվաչը և Պետեր Կրավիտցը, որոնց հետ գերմանացին աշխատում էր «Բորուսիայում»:

Նմանատիպ նյութեր