Կլոպը խաղացողների կանանց և ընկերուհիներին արգելել է երևալ «Լիվերպուլի» մարզաբազայում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խստացրել է թիմային կանոնները;
Այսուհետ ֆուտբոլիստների կանանց և ընկերուհիներին արգելվել է հայտնվել Մելվուդում գտնվող մարզաբազայում: Կլոպը ֆուտբոլիստներին հայտնել է, որ մարզաբազան պետք է «ֆուտբոլի շտաբ-բնակարան» լինի:
Բացի այդ, խաղացողները զրկվել են շաբաթվա ընթացքում հաճաախակի հանգստյան օրերից: Նման կանոններ էին գործում նախկին մարզիչներ Ժերար Ուլյեյի և Ռաֆայել Բենիտեսի օրոք, որոնք ֆուտբոլիստներին՝ լավ խաղի համար, որպես հանգիստ, լրացուցիչ հանգստյան օրեր էին տրամադրում:
«Մեզ անհրաժեշտ է մարզվել այնքան, որքան դա հնարավոր է», հայտարարել է Կլոպը: