211652_close_icon
views-count1209 դիտում article-date 16:26 05-10-2015

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Լևոն Հ.-ն, ով ապրիլի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր