Պաղեստինի ղեկավարը խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ միջազգային հանրության կողմից աջակցություն ստանալու խնդրանքով, հաղորդում է Ria Novosti-ն:
«Եկել է ժամանակը, որպեսզի աշխարհը կանգնի պաղեստինցի ժողովրդի կողքին, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ասել է Աբբասը:
Կարմիր Մահիկի կոմիտեի տվյալներով՝ վերջին 1 օրում Հորդանանի արևմտյան հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումներից տուժել է շուրջ 200 պաղեստինցի բնակիչ: Իսկ կիրակի Իսրայելի իշխանությունների որոշմամբ 2 օրով փակվել է դեպի Հին քաղաքը տանող ճանապարհը: