211652_close_icon
views-count6563 դիտում article-date 23:45 07-05-2018

Շուշիի վերականգնումն ընթանում է, այն կերպարանափոխվել է, անհամեմատելի է 15-20 տարի առաջվա հետ. Դավիթ Բաբայան. Tert.am

Մայիսի 9-ի եռատոնը մեր ամենանվիրական տոներից մեկն է և խորհրդանշում է կարևոր հաղթանակներ մի շարք սերունդների համար: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Շուշիի ազատագրումը նորանկախ պատմության առաջին և կարևորագույն հաղթանակներից մեկն էր, պատմական արդարության վերականգնում էր և վերադարձեց մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ»,-ասաց նա: Դավիթ Բաբայանն ասաց, որ այս տարին հոբելյանական չէ, դրա համար մեծ միջոցառումներ, շքերթներ նախատեսված չեն, այլ լինելու են ավանդական միջոցառումներ: Նա հաղթանակի ձեռքբերման հարցում կարևորեց ժողովրդի մարտական ոգին և նշեց, որ 2016 թվականի ապրիլին ներկայիս երիտասարդ սերունդը ևս ապացուցեց, որ ունի այդ մարտական ոգին: Ըստ նրա՝ հաղթանակի ամենալավ գնահատականը մեր երկու պետություններն են: «Շուշիի վերականգնումը ընթանում է: Շուշին շատ տուժել է պատերազմի ժամանակ և շատ բարդ է վերականգնումը մի երկրի համար, որի 60-70 տոկոսը ավերված էր պատերազմից, և Շուշիի վերականգնման համար ձեռնամուխ է եղել ողջ հայությունը: Շուշին հիմա կերպարանափոխվել է, անհամեմատելի է 20-15 տարի առաջվա հետ»,-ասաց նա և նշեց, որ Շուշիում գործում են ուսումնական հաստատություններ, թանգարաններ և կարծում է, որ ավելի մեծ ներուժ ունի այդ քաղաքը: Նա հույս հայտնեց Շուշիում կլինի համահայկական համալսարան: Դավիթ Բաբայանը նշեց, որ քաղաքի հրատապ խնդիրներից է ջրամատակարարումը, թեև մեծ մասը լուծվել է, աշխատատեղերի խնդիր կա, բայց ավելացրեց, որ դրանք այն խնդիրներն են, որ ցանկացած քաղաքում կարող են լինել: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/07/babayan/2679675]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր