969 դիտում
22:15 04-10-2015
Իրանի դեսպանը Հայաստանում ավարտում է դիվանագիտական առաքելությունը
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Նախարարը նշեց, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը շարունակել է խորանալ և ընդլայնվել:
Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։
Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարևորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն ահյտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյուանվետ գործունեության դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը։
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
15:19 26-08-2021
Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Հայաստանում. Ջոնաթան Լաքոթն ավարտում է առաքելությունը
1634 դիտում
23:20 23-10-2015
ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խումբն ավարտում է առաքելությունը Տավուշում
8097 դիտում
19:24 06-07-2017
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում
Այս բաժնից
2545 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2833 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել