8250 դիտում
19:24 06-07-2017
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում
Հուլիսի 6-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Հայաստանի արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Արտգործնախարարը ևս մեկ անգամ կարևորեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն, խոչընդոտելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և հակառակ համանախագահ երկրների և միջազգային հանրության հորդորների և կոչերի, շարունակում է խորացնել թշնամական և այլատյացության քարոզչությունը, միտումնավոր սադրանքներ կազմակերպել, ինչի հետևանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայողներ զոհվեցին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հերբերտ Զալբերը կարևորեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը։ Նա խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքոշումն է և ԵՄ-ն անվերապահորեն սատարում է այս նպատակով եռանագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Նա տեղեկացրեց, որ ավարտվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունը՝ ընդգծելով, որ շարունակելու է ուշադրությամբ հետևել Հարավային Կովկասում զարգացումներին։
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում դեսպան Զալբերի գործունեությունը և հաջողություն մաղթեց նրան իր հատագա աշխատանքում։
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
15:11 01-09-2024
Կլաարն ավարտում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի առաքելությունը
1107 դիտում
19:14 03-11-2015
Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
1606 դիտում
15:33 27-01-2016
Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Այս բաժնից
280 դիտում
09:56 12-02-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
694 դիտում
09:43 12-02-2025
Ադրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն (տեսանյութ)
1057 դիտում
09:35 12-02-2025
Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել