Բարաք Օբաման քննադատում է ռուսական օդուժի գործողությունները
Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության` վերջին մեկ օրում ռուսական Су-34 և Су-24М ինքնաթիռները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտներ են խոցել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Օբաման հերքել է Մոսկվայի պնդումները, թե Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարողներն «ահաբեկիչներ են»:
Ըստ Օբամայի, Ռուսաստանի գործողությունները միայն հեռացնում են Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու հեռանկարը: